Թբիլիսին ողջունում է առանց վիզայի ռեժիմի անցնելու Մոսկվայի պատրաստակամությունը
Վրաստանի կառավարությունը ուշադիր դիտարկում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության առաջարկը և ողջոււնում այն, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը` հղում կատարելով Վրաստանի կառավարության աղբյուրին:
«Պաշտոնական Թբիլիսիի արձագանքն անպայման կհետևի: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ իշխանությունների` Վրաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու պատրաստակամությանը, այն բանից հետո, երբ վրացական իշխանությունները արդեն դա արել են, ապա Մոսկվայի նման որոշումը միայն կարելի է ողջունել», - հայտարարել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Վրաստանը փետրվարի 29-ից` միակողմանի կարգով վերացրել էր Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը, որին ի պատասխան, այսօր ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ՌԴ պատրաստ է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանել, ինչպես նաև առաջարկում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները 2 երկրների միջև և սպասում է տվյալ առաջարկությանը Թբիլիսիի արձագանքին:









