Օբամայի մասին անեկդոտի համար դատավորն ինքն իր նկատմամբ գործ է հարուցել

14:35 • 02.03.12

Ամերիկյան Մոնտանա նահանգի գլխավոր դաշնային դատավորն ինքն իր նկատմամբ դատական գործընթաց է սկսել: Ինչպես նշվում է CNN-ի կայքէջում, դատավոր Ռիչարդ Սիբուլը փետրվարի 20-ին էլեկտրոնային փոստով նախագահ Բարաք Օբամայի մասին անեկդոտ է ուղարկել իր ընկերներին:

Անեկդոտը հետևյալն է. «Փոքրիկ տղան հարցնում է մորը. «Մամ, ինչպե՞ս է ստացվել, որ ես սև եմ, իսկ դու սպիտակ: Մայրը պատասխանել է. «Մի մտածիր այդ մասին, Բարաք: Ես չեմ կարող հիշել այդ երեկույթը: Դեռ բախտդ բերել է, որ չես հաչում»:

Սիբուլն իր արարքը «դատավորին ոչ հարիր վարքագիծ» է անվանել: Նա Billings Gazette թերթին տված հարցազրույցում ներողություն է խնդրել իր արարքի համար, սակայն շեշտել է, որ դա արել է  նախագահին ծաղրելու համար, այլ ոչ նրա համար որ անեկդոտը ռասիստական բնույթի է:

«Իմ քայլի միակ բացատրությունն այն է, որ ես չեմ երկրպագում մեր նախագահին», - խոստովանել է նա:

Այժմ դատավորը կնստի մեղադրյալի աթոռին: Որոշ լիբերալ խմբեր կոչ են արել դատավորին հրաժարական տալ իր պաշտոնից: