«Ժառանգության» համագումարին ՕԵԿ-ի վարչության ադամներից ներկա են եղել, իսկ ՀՀԿ-ի հրավիարտոմսը տեղ չի հասել

18:03 • 02.03.12

«Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարին այսօր «Օրինաց երկիր» կուսկցություննից թեև խմբակցության պատգամավորները չեն մասնակցել, սական վարչությոնից երկու հոգի ներկա են եղել: Tert.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը:

«Պատգամավորները ներկա չեն գտնվել համագումարին, քանի որ ընտրությունների նախաշեմին ենք և նրանք ակտիվ հանդիպումներ են կազմակերպում մեր մարզային կառույցների գրասենյակներում: Այդ հանդիպումների պատճառով չեն հասցրել մասնակցել համագումարին, հետևաբար մասնակցել են վարչության երկու ադամներ` Սոնա Գրիգորյանը և Արայիկ Գևորգյանը»,- նշեց նա:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը համագումարին չմասնկցելը պատճառաբանեց նրանով, թե գուցե հրավիրատոմս չեն ստացել: Մինչդեռ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հավատացրեց, որ բոլոր քաղաքական ուժերին էլ հրավիրատոմսեր ուղարկվել են: