Պայթյուն Պետերբուրգի ռեստորաններից մեկում. վիրավորվել են չինացիներ

13:01 • 02.03.12

Սանկտ Պետերբուրգի «Հարբին» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 9 մարդ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ուժային կառույցի ներկայացուցչի, բոլոր վիրավորները, նախնական տվյալներով, Չինաստանի քաղաքացիներ են: Նրանք ռեստորանի աշխատակիցներ են: Նրանցից երկուսի վիճակը ծանր է գնահատվում:

Պայթյունի պատճառը պարզվում է, չի բացառվում որ գազի բալոն է պայթել, ինչից հրդեհ է առաջացել:

Փետրվարի 19-ին պայթյուն էր տեղի ունեցել մերձմոսկովյան Գորկի-25 գյուղի ռեստորանում, որի հետևանքով զոհվել էր 9 մարդ: Իսկ հունվարի 9-ին Մոսկվայի Il Pittore իտալական ռեստորանում պայթյունի հետևանքով զոհվել էր 3, վիրավորվել 40 մարդ, այդ թվում` հայեր: