Միզող ֆրանսիացին դատի է տվել Google-ին
Ֆրանսիացի մի տղամարդ դատի է տվել աշխարհահռչակ Google ընկերությանը, այն բանից հետո, երբ Google Street View ծրագրում, որի ժամանակ լուսանկարվում են տարբեր աշխարհամասերի բնակավայրեր, հայտնվել է իր լուսանկարը, որտեղ նա միզում է, տեղեկացնում gizmodo.com կայքը:
Թեև Google-ը փակել է տղամարդու դեմքը, այնուամենայնիվ զայրացած ֆրանսիացին պնդում է, որ լուսանկարում պատկերված շրջակա միջավայրից այնքան էլ դժվար չէ ենթադրել, թե այն որտեղ է արված:
Ֆրանսիացին դիմել է Անժիեի դատարան, պահանջելով հանել լուսանկարը համացանցից, ինչպես նաև, որպես տույժ իրեն փոխհատուցել 10 հազ եվրո:









