Պուտինի շտաբն ինտերնետային գովազդի համար ռեկորդային գումար է ծախսել. մամուլ
Ռուսաստանի Դաշնության վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի օգտին ինտերնետում ծավալված քարոզարշավի համար ծախսվել է մոտ 1.5-2 մլն դոլար, ինչն էականորեն գերազանցում է դեկտեմբերի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների համար կուսակցությունների ծախսերը, գրել է «Վեդոմոստի»-ն:
Ինտերնետ- քարոզարշավի ու գովազդային գործակալության ներկայացուցիչները թերթին հայտնել են, որ համացանցում նախընտրական գովազդի համար կուսակցությունների ու քաղաքական գործիչների նախկին ծախսերը չեն գերազանցել 100.000 դոլարը:
Ըստ թերթի` նախագահի թեկնածուներն իրենց ծախսերի վերաբերյալ հաշվետվություն դեռ չեն ներկայացրել ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: ԿԸՀ Պուտինի ներկայացրած վերջին տվյալների համաձայն` նրա օգտին հեռուստագովազդի համար ծախսվել է 177 մլն ռուբլի:
ՌԴ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն մարտի 4-ին:









