Կայացած կուսակցապետությունը պետք է վերացնել և հաստատել Հայաստանի Հանրապետություն. Րաֆֆի Հովհաննիսյան

15:42 • 02.03.12

«Ժառանգության » 7-րդ համագումարին կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին:

ՀՀ քաղաքացու ազատությունը, երկրի կառավարման գործընթացներին նրա մասնակցությունը սահմանափակված է, իշխանությունը հաշվետու չէ ժողովրդին, պետության լծակները ծառայացվում է որպես գործիք քաղաքականության կամ տնտեսության մեջ մենաշնորհ ընդլայնելու, ազգային շահի գիտակցության անհրաժեշտություն կա: Նշված ներքին քաղաքական խնդիրները վեր հանելով՝ Րաֆֆի Հովհաննիյանը մանրամասնեց. «Կայացած կուսակցապետությունը պետք է վերացնել և հաստատել Հայաստանի Հանրապետություն: Կուսակցությունը փոխարենը ծառայեցվի ի շահ քաղաքացու, սեփական կուսակցության պահանջներն են բավարարում»:

Րաֆֆի Հովհաննիսյանին անհանգստացնում է նաև 4 մլրդ դոլարի մոտեցող Հայաստանի արտաքին պարտքը, որը նրա խոսքերով օգտագործվել է ոչ թե հայրենիքի զարգացման, այլ մասնավոր շահի համար:

Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց նաև Արցախի հիմանհարցի, Ջավախքի խնդիրների, հայ-թուրքական հակամարտության կարգամավորման, Եվրոպական ժողովուրդներին ինտեգրվելու և այլ հարցերի շուրջ:

Կուսակցության վարչության նախագահը անդրադարձավ նաև «Ժառանգության» և «Ազատ դեմոկարտներ» կուսակցությունների համագործակցության հեռանկարին, միայն նշելով, որ ոչ միայն այդ համագործակցության, այլ ընդհանրապես մյուս բոլոր համախոհ ուժերի հետ հասնելու են իրենց ցանկալիին: «Միասին սարեր ենք շարժելու, քանի որ սա մեր հայրենքին է»,-ելույթի խոսքը եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը: