Աշխարհի ամենատարեց հարսանիքը, ամուսինների ընդհանուր տարիքը 193 տարի է (տեսանյութ)

11:48 • 02.03.12

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Փալմ Սփրինգզ քաղաքում տեղի է ունեցել աշխարհի ամենատարեց մարդկանց հարսանիքը, տեղեկացնում է Fox News-ը:

95-ամյա Լիլիան Հերթլին և 98-ամյա Ալան Մարքսն արդեն միմյանց հետ են ապրում 15 տարի: Այնուամենայնիվ, սիրահար զույգը միայն այժմ է որոշել օրինականացնել իրենց հարաբերությունը:

Ալանի և Լիլիանի ամուսնությունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

95-ամյա Լիլիանն ասել է. «ես չգիտեմ, թե ինչ կլինի հետո, բայց ես ուզում եմ միշտ լինել իմ սիրելի տղամարդու կողքին»: 
video platformvideo managementvideo solutionsvideo player