Ռիհանան չի վստահում լոնդոնցի վարսահարդարներին
Քսանչորսամյա աստղ Ռիհանան չի խնայել 20 հազ դոլար գումար տրամադրել իր ոճաբանի համար Լոս Անջելեսից Լոնդոն առաջին դասի տոմս գնելու համար:
Ինչպես գրում է The Sun-ը, երգչուհին Լոնդոն էր այցելել Բրիտանիայում հեղինակավոր Ջոնաթան Ռոսի թոք-շոուին մասնակցելու համար: Հաղորդումից մեկ օր առաջ, Լոնդոնի Corinthia հյուրանոցում հյուրընկալված աստղը որոշել է լողալ լողավազանում, այնուհետև` սաունայում: Արդյունքում` նրա սանրվածքը փչացել է:
Ռիհաննան չի համարձակվել իր մազերը վստահել լոնդոնցի վարսահարդարներին, ինչի համար այդքան գումար է ծախսել Լոս Անջելեսից իր ոճաբանին կանչելու համար: Ոճաբանը հասցրել է Ռիհանային սանրվածք «պարգևել», և նա «փայլել» է բրիտանացի հեռուստադիտողների առջև:









