Անհաջողակ բանկ թալանողը վերադարձել է նույն բանկ` գումար մանրելու նպատակով

10:51 • 02.03.12

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Չեմբլի քաղաքի բնակիչ 39-ամյա տղամարդը ներխուժելով Wells Fargo բանկ, փորձել է գումար թալանել, տեղեկացնում է Orange.co.uk-ը:

Հանցագործն ատրճանակն ուղղել է գանձապահի ճակատին, սպառնալով, որ կկրակի, եթե վերջինը չտա իրեն դրամարկղի ողջ գումարը: Այդ պահին անվտանգության աշխատակիցները վրա են հասել, իսկ հանցագործը փախուստի է դիմել:

Ավելի ուշ, նկատելով որ իր մոտ մեծ գումար է, խնդրել է տաքսու վարորդին կանգնեցնել մեքենան, որպեսզի մանրի գումարը: Սակայն, դժբախտաբար նա մտել է նույն բանկը, որից քիչ առաջ փորձել էր գումար թալանել:

Ոստիկանությունը ձերբակալել է «անհաջողակ» հանցագործին: