Ռուբեն Հայրապետյան. Եթե մարզչին դուր գա Մելիքսեթյանի խաղը, ապա ես ինձ թույլ չեմ տա արգելել նրա մուտքը

15:20 • 02.03.12

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր ֆեդերացիայի շտաբ-բնակարանում մամուլի ասուլիս տվեց' հիմնականում խոսելով փետրվարի վերջին Կիպրոսում կայացած Կանադայի ու Սերբիայի հավաքականների հետ տեղի ունեցած ընկերական հանդիպումների մասին:

- Պարոն Հայրապետյան, Հայաստանի հավաքականը վերջին 4 ամսվա ընթացքում առաջին հանդիպումներն անցկացրեց, որոնք ներկա էիք նաև Դուք: Հաշվի առնելով այն, որ հավաքականում միանգամից 8 նորեկ կար` ի՞նչ տպավորություն թողեց ազգային թիմում առկա մթոնոլորտը:

- Ընեկերական հանդիպումների ամբողջ իմաստ այն է, որ մարզիչները կարողանան փորձարկել մեծ թվով նորեկների: Ես ավելի շատ ուրախ եմ Սերբիայի հավաքականի խաղից, քանի որ սերբերը շատ ուժեղ հավաքական են, նրանց հետ մրցավեճում հիմնականում անփորձ ֆուտբոլիստներ հանդես եկան: Հրավիրել էինք նաև Գրիգոր Մելիքսեթյանին, որին երեք տարվա ընդմիջումից հետո տեսանք հավաքականում: Մյուս ընկերական խաղում արդեն հիմնական կազմի խաղացողներն էին: Կիպրոսում նորամուտը նշեց Օիզբիլիսը: Ես ասում էի, որ Օզբիլիսը խաղալու է, բայց մեր ժողովուրդը թերահատավատորեն էր վերաբերվում, որ նա ելույթ է ունենալու: Նա փայլուն խաղաց ու ի ուրախություն մեզ, մեր հավաքականը ևս մեկ բարձրակարգ խաղացող ունեցավ:

- Մտածում էինք, որ Կանադայի հետ երիտասարդները կխաղային, բայց ստացվեց հակառակը: Ո՞ւմ որոշումն էր դա:

- Որոշումը կայացրել է մարզիչը: Կանադայի հետ խաղը վարկանիշային էր, բայց Սերբիայի հետ մրցավեճը մենք էինք ուզել, որպեսզի տեսնենք երիտասարդ խաղացողներին: Հանդիպումները ընկերական էին, բայց մեր երկրպագուներին ոչ մի կերպ չի հաջողվում համոզվել, որ հանգիստ վերաբերվեն ընկերական խաղերին: Նրանք այլ կերպ են ընկալում ու մենք պետք է ապահովեինք հաղթանակ...

- Իտալիայի հետ խաղը նախատեսվում է «Հրազդան» մարզադաշտում: Ի՞նչ աշխատանքներ են այնտեղ սպասվում:

- «Հրազդան» մարզադաշտում կփոխենք խոտածածկը, կվերանորոգենք հանդերձարանները: Նախատեսել ենք փոփել լուսավորությունը, քանի որ այն չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Մեծ ծավալի աշխատանքներ կան: Առաջիկա 5-6-7 տարում կբերենք իրական տեսքի:

- Գրիգոր Մելիքսեթյանի հետ կապված դուք մեկնաբանություն էիք թողել ֆեյսբուքում, երեկ էլ մամուլում հակադարձ հրապարակումներ եղան:

- Փորձեմ պատասխանել նաև սուտ հերյուրանքներին: Տարիներ առաջ ինձ մեղադրում էին վատ խաղի համար, իսկ հիմա ո՞նց ստացվեց, որ չպետք է պատասխանեմ վատ խաղացողների համար: Այո, ես եմ որոշում, թե ով պետք է հանդես գա ու ես եմ պատասխանատու ֆուտբոլիստների համար: Մարզիչն է որոշում հրավիրողների ցանկը, տակտիկան ու գործողույթնները: Իսկ իմ գործն այն է, որ հավաքականից հեռու պահեմ այն ֆուտբոլիստներին, որոնք չեն համապատասխանում հավաքականին ու նրա լավ մթնոլորտին: Դա միայն Գրիգոր Մելիքսեթյանը չէ:

 

Ֆեյսբուքում ինձ ամեն մարդ կարող է հարց տալ. Ինձ հարց են տվել ու ես այնտեղ իմ կարծիքն եմ հայտնել: Փորձում են ինչ-որ հոդվածներով նսեմացնել հավաքականի մարզչի փայլուն աշխատանքը: Ես այդ գրողին շատ լավ գիտեմ ու գիտեմ, թե ինչ պատվեր է: Նա մոռանում է, որ ի վերջո ես եմ որոշում, թե ով է գլխավորելու հավաքականը: Ես երբեք չեմ միջամտել մարզչի աշխատանքներին: Իհարկե, մենք խաղից հետո միասին քննարկում ենք տարբեր հարցեր: Իհարկե, եթե մարզչին դուր գա Մելիքսեթյանի խաղը, ապա ես ինձ թույլ չեմ տա արգելել նրա մուտքը:

 

Գեղեցիկ չէ, որ մարդիկ, որոնք նույնիսկ իրենց ընտանիքը չեն կարողանում ղեկավարել, մտնում են մի մեծ ընտանիք, որտեղ ընդգրկված են տասնյակ ֆուտբոլիստներ: Մեր հավաքականը շատ լավ կոլեկտիվ է ու ես 20 տարի է ֆուտբոլի մեջ եմ ու նման համերաշխ կոլեկտիվ չեմ տեսել: Որևէ մեկին թույլ չեմ տա քիթը խոթել իմ աշխատանքի մեջ, որն իմ կարծիքով ես լավ եմ կատարում:

Սերբիայի հետ խաղից հետո ես դժգոհ էի Էդգար Մալաքյանից, Դաղբաշյանից, Հովհաննես Համբարձումյանից ու Վալտեր Պողոսյանից: Եթե առաջին երեքը պայքարել են, բայց չի ստացվել, ապա ինչ ասեմ Պողոսյանի մասին, որը խուսափում էր պայքարից: Դուք չեք տեսել դա, քանի որ երկրպագու եք, իսկ մենք տեսնում ենք: Միթե նրան չպետք է բերենք այն մակարդակին, որ նա իր պոտենցիալը օգտագործի, այլ ոչ թե զինանշանը կրելով ոտքերը փախցնի: Նրա տարիքի տղաները սահման են պահում, իսկ Վալտեր Պողոսյանը Կիպրոսում ֆուտբոլ է խաղում:

Կամ Էդգար Մանուչարյանը, որին 6 տարեկանից իմ երեխայի նման փայփայել եմ: Ոչ մեկ չգիտի թե ես ինչեր եմ արել նրա համար: Այո, ես պետք է կոշտ լինեմ: Ներքին բաներ կան, որոնց մասին ես չեմ կարող հրապարակավ խոսել, քանի որ այդպես ավելի կնվասեմ, բայց չեմ կարող 25 տարեկան տղայի նկատմամբ անտարբեր լինել ու թողնել, որ այլևս ֆուտբոլ չխաղա: Մանուչարյանը ներկայումս Ամստերդամում բուժվում է, իսկ ինձ մեղադրելով նրա մասին սուտ բաներ են գնում:

Ինչ վերաբերում է Մելիքսեթյանին, ապա նա միակ խաղացողը չէ, որ խաղադաշտում սխալվել է, սակայն ֆուտբոլիստնին պետք է նայել սկսած մարզումներից: Ով ասաց, որ ինձանից շատ դարպասապահի խնդրի մասին մտածող կա: Բոլոր մարզիչներին հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել դարպասապահների նախապատրաստվածությանը: Այժմ Գերմանիայից ու Ռուսաստանից դարպասապահների մարզիչներին... Բոյով ու գեղեցիկ Մելիքսեթյանին բերենք ու ասենք նայենք, թե ինչ բոյ ունի, դա խնդրի լուծում չէ: Միայն հասակով չէ, Կասիլյասն ու Վալդեսը հասակ չունեն, բայց տեսնում եք, թե ինչպես են խաղում:

- Ե՞րբ կարող ենք հավաքականին տեսնել Ադիդասով:

- Ապրիլ ամսին կլինի: Կարծում եմ` հաջորդ խաղին կխաղանք Ադիդասով: Ուղղակի արդեն ես ել մտավախություն ունեմ, քանի որ նույն ֆիրման խոստացել էր փետրվարին հասցնել ու մենք մեղավոր չենք, որ ստիպված կրկին Հումմելով հանդես եկանք: