Ռուբեն Հայրապետյանը դուրս է գալիս ֆեյսբուքից
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը որոշել է փակել իր էջը ֆեյսբուքում: Այս մասին ֆեդերացիայի նախագահը նշեց այսօր ՀՖՖ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ֆեդերացիայի ղեկավարը նշեց, որ ֆեյսբուքը բացել էր հանրության խնդրանքով ու գրեթե ամեն օր պատասխանում էր ֆուտբոլասերների հարցերին, սակայն չի կարող հանդուրժել անհարկի վիրավորանքները ու դատարկաբանությունները, որոնց թիվը զգալիորեն շատացել է իր էջում:
Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ այսուհետև իրեն ուղղված հարցերը կարող են ուղղվել ՀՖՖ մամուլի քարտուղարությանը:









