«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահը Աժ ընտրություններին չի առաջադրվելու

15:53 • 02.03.12

«Շիրակ կենտրոն» ՀԿ–ն հերքել է այսօր «Ավանգարդ» թերթում տպագրված այն լուրը, թե ՀԿ–ի նախագահ Վահան Թումասյանն առաջադրվել ու է Գյումրիում որպես պատգամավոր։ Այս լուրը «Մամուլի տեսություն» բաժնում ներառել էր նաև Tert.am–ը։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Վահան Թումասյանը առաջիկա ընտրություններին չի առաջադրվելու: