Հարավային Սուդանը հայտարարել է Սուդանի ռազմական ագրեսիայի մասին

14:40 • 02.03.12

Սուդանի զորքերը օդուժի աջակցությամբ ներխուժել են Հարավային Սուդանի տարածք` երկրի տարածք ներխուժելով 17 կմ: Այս մասին հայտարարել է Հարավային Սուդանի տեղեկատվության նախարար Բերնաբա Մարիալ Բենջամինը, գրում է Lenta.ru-ն:

Նրա խոսքով` Սուդանի զինվորական ինքնաթիռները ռմբակոծել են նավթի հանքավայրերը, օկուպացնելով Յունիթի մարզը, որը համարվում է Հարավային Սուդանի նավթի արտադրության կենտրոն:

Հավելենք, որ Սուդանը պատերազմական գործողությունների սկսման եզրին է հայտնվել Հարավային Սուդանի հետ: Նրանց միջև ձևավորված թշնամական հարաբերությունները կապված են նավթային դաշտերի հետ: