Սիրիայի բանակը Հոմսում ավելի քան 100 ֆրանսիացի զինվորականների է գերի վերցրել

21:06 • 02.03.12

Սիրիայի կանոնավոր բանակը Հոմս քաղաքում ապստամբության ճնշման գործողության ընթացքում ավելի քան 100 ֆրանսիացի զինվորական է գերի վերցրել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով եգիտպական «Ալ-Ախրամ» պարբերականին:

Ֆրանսիացի զինվորականների գերեվարման վերաբերյալ լուրը հաղորդել է Լիբանանի կառավարության նախկին նախարար, այժմ պատգամավոր Ասեմ Կանսոն: 

Նրա խոսքով, Սիրիայի բանակը գերի է վերցրել Ֆրանսիայից ժամանած 18 սպայի և 100 դեսանտայինի, ինչպես նաև 70 լիբանանյան զինյալների, որոնք Հոմսում կռվում էին Սիրիայի կանոնավոր բանակի դեմ: Պատգամավորը նշել է, որ այդ «սկանդալը», իր համոզմամբ կհանգեցնի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտոնանկության:

Քաղաքական գործիչը համոզմունք է հայտնել, որ Հոմսի Բաբա Ամր թաղամասն ազատագրելուց հետո սիրիական հակամարտության ռազմական փուլը ավարտված է: «Կարելի է ասել, որ ճգնաժամը արդեն անցյալում է: Հոմսի մաքրումից հետո հերթը Իդլիբինն է: Անկասկած, դեռ` Քաթարի և Սաուդյան Արաբիայի աջակցությամբ գործող, զինված դիմադրության որոշ օջախներ կլինեն, սակայն կառավարական զորքերը մեկ ամսում դրանք ևս կմաքրեն»,- նշել է քաղաքական գործիչը: