Սիրիայում հերթական օտարերկրացի լրագրողն է զոհվել
Սիրիայում հերթական օտարերկրացի լրագրողն է զոհվել: Ինչպես այսօր հաղորդել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը, սպանվածն իսպանական «Մոնդո» պարբերականի թղթակից Խավիեր Էսպինոսան է:
2011թ. մարտից Սիրիայի տարբեր քաղաքներում բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի և նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև: Այս ժամանակահատվածում, ՄԱԿ-ի տվյալներով, մոտ 8000 մարդ է զոհվել:
Սիրիական և արևմտյան լրատվամիջոցներն օրեր առաջ տեղեկություն տարածեցին, թե Հոմս քաղաքում սպանվել են ամերիկյան «Սանդի թայմս» պարբերականի թղթակից Մարի Քոլվինը և ֆրանսիացի անկախ լրագրող Ռեմի Օշլիկը:
Սիրիայի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Սրիայի կարմիր մահիկ» կազմակերպության աշխատակիցները, «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի աջակցությամբ փորձել են Հոմսից դուրս բերել լրագրողների մարմինները, հակակառավարական ուժերի ներկայացուցիչները, սակայն, թույլ չեն տվել:
Ռուսական «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ` զոհված լրագրողների մարմինները, նախատեսվում է, որ մայրաքաղաք Դամասկոսի հոսպիտալ են տեղափոխվելու (ԴՆԹ-ի թեսթ անցկացնելու), ապա հանձնվելու են այդ երկրների դեսպանություններին:









