Պակիստանում մահապարտի ահաբեկչությունից 23 մարդ է զոհվել

18:02 • 02.03.12

Պակիստանի հյուսիս-արևտյան հատվածում` Աֆղանստանի հետ սահմանային մի անցակետում, մահապարտը պայթեցրել է իրեն: Զոհվել է նվազագույնը 23 մարդ , ևս 20-ը վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է BBC-ն, ահաբեկչությունը կատարվել է մահապարտի խմբավորման հակառակորդների ճամբարի մոտ:

Այսօր ավելի վաղ գրոհայինների մի խումբ հարձակում էր իրականացրել Պակիստանի հյուսիս-արևելյան շրջանում գտնվող ռազմաբազայի վրա: Զոհվել էր 10 զինվոր, իսկ ատասխան կրակից զոհվել են նաև 20 գրոհայիններ:

Տեղի իշխանությունների կարծիքով` հարձակումն իրականացրել են «Լաշքար է Իսլամ» ծայրահեղ խմբավորման անդամները: