Քեմերոնը «նեղվել է». նրան արհամարհում են ԵՄ մյուս առաջնորդները
Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների առաջնորդների ընթրիքի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը դժգոհություն է հայտնել, որ ԵՄ գագաթնաժողովում իր հնչեցրած առաջարկներն անտեսվում են:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, եվրոգոտում գործազրկության դեմ պայքարի բանաձևի նախագծում հաշվի չեն առնվել 12 երկրների պատվիրակությունների ձևակերրպումներն ու Միացյալ Թագավորության վարչապետի առաջարկները:
Նախագծում ԵՄ անդամները (ինչպես նշվում է` ոչ Ֆրանսիան ու Գերմանիան) կոչ են անում թուլացնել ֆինանսական կարգավորման խիստ միջոցառումները` Եվրոպայում տնտեսության աճին նպաստելու համար:
Գագաթնաժողովին ներկա BBC-ի թղթակիցը Քեմերոնի վիճակը «նյարդային նոպայից հինգ պակաս» է բնութագրել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tet.am-ը, Եվրամիության վիճակագրական տվյալների վարչությունը հրապարակել է եվրոգոտում գործազրկության հունվարյան ցուցանիշները: Ըստ այդմ` հունվարին եվրոպական երկրներում գործազրկությունը հասել է ռեկորդային 10.7%-ի: Եվրամիությունում ներկայում գործազուրկ է 17 մլն մարդ:









