Երևանում նշվեց ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակը

14:20 • 02.03.12

Մինչ «Ժառանգություն» կուսակցության համագումարի մեկնարկը, կուսակցությունը այսօր նախաձեռնել էր նաև Միացյալ ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ և տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող անձինք:

«20 տարի առաջ ճիշտ այս օրը Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ և Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ բարձրացավ Հայաստանի դրոշը»,– ելույթի իր խոսքում ասաց «Ժառանգության» պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք այս տարիների ընթացքում ցույց տվեցինք, թե քաղաքացու իրավունքի՞, օրենքի՞ իշխանությա՞ն և ազգային շահի՞ վրա խարսխված առաջամարտիկ պետություն ենք, թե մենք գնում ենք հակակշիռ որոշմամբ»,- ասաց նա։

Ելույթ ունեցավ նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Դեմթյու Դեսսլեյն,, ով նկատեց, որ անցած 20 տարիները ցույց տվեցին, որ Հայաստանը հանձն է առել ՄԱԿ-ի սկզբունքները: