Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

18:27 • 02.03.12

Հանրապետության տարածքում մարտի 3-ին առավելապես արևելյան շրջաններում, 4-ին և 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 5-6-ը կնվազի 2-4 աստիճանով, 7-ին նույնքան կբարձրանա։ Երևանում մարտի 3-ին և 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ին և 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: