ՀՀԿ–ն ու ՕԵԿ–ը ներկա չեն «Ժառանգության» համագումարին
Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության թվով 7-րդ համագումարը, որն, ի դեպ, բավական ներկայանալի է: Համագումարի հյուրերի թվում են մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ. ԲՀԿ-ին վերջերս անդամակցած Վարդան Օսկանյանը, ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհաբյանը, ՀԱԿ-ից Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զավենի Սարգսյանը, Պետրոս Մակեյանը, ՀՅԴ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, «Ազատ դեմոկարտներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյան՝ իր կուսակից ընկերոջ՝ Ալիկ Արզումանյանի հետ և այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ու առանձին քաղաքական գործիչներ: Համագումարին բացակայում էր թերևս ՀՀԿ և ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչներ: Համագումարը վարում է կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
Համագումարի բացումից հետո ողջույնի խոսքով հանդես եկան մի շարք քաղաքական ուժերից անդամներ և առանձին քաղաքական գործիչներ: ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը խոսեց ՀՅԴ-ի և «Ժառանգության» համագործակցության նախաձեռնություններից՝ առանձնացնելով «Ոչ-ի դեբյուտը», հայ-թուրքական մերձեցման դեմ պայքարը, վերջին՝ արտակարգ ռեժիմի օրինագծի և 100 տոկոսանոց ընտարակգի համար պայքարը: «Մենք միասին դեռ անելիքներ ունենք: Բոլորս եկել ենք այն եզրակացության, որ հաջորդ ընտրություներից հետո ժողովրդի պոռթկման պատճառ չի լինի, քանի որ այլ տարբերակ չեմ տեսնում»,-ասաց նա:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Ազատ դեմոկարտներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյան, ով նշեց, որ համագումարին ներկա է՝ հաստատելու, որ իրենք երկար ճանապարհ ունեն անցնելու:
Քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը հատկապես ողջունեց մեկ այլ ազատական կուսակցության՝ «Ազատ դեմոկարտների» հետ «Ժառանգության» համագործակցելու հեռանկարը:
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում խոսեց հայրենքիում տիրող անարդարություների մասին և նկատեց, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է վերացնել արդարությունը: «Ինչպես 20 տարիների ընթացքում մենք կարողացանք վերացնել անարդարությունները և այսօր նույնպես կարող ենք, և որպես քաղաքական ուժ լինելու ենք յուրքանչյուրի կողքին»,-ասաց նա:









