Լևոն Անանյանը սպասում է գնահատականի, Վիլոետ Գրիգորյանը՝ ոչ. այսօր Գրողների միջազգային օրն է
Հասարակությունը կամաց-կամաց շրջվում է դեպի գիրքը: Սա ոչ թե Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի ցանկություն է, այլ համոզմունքը: Tert.am-ի հետ զրույցում Միության նախագահը նշեց, որ ընդամենը մի քանի օր առաջ գրական համայանքը համալրել է 40 նոր անդամներով, որոնց մեջ զգալի թիվ են կազմում երիտասարդները, այն դեպքում, երբ արդեն երրոդ տարին է, ինչ միությունն ընդունելություն չի ունեցել:
Ըստ Անանյանի`ասօր Հայաստանում կա շուրջ 400 գրող և հիմականում բոլոր քիչ թե շատ նշանավոր գրողներն ընդգրկված են միության մեջ: «Նրանք տալիս են գրական արտադրանք: Վերջին մի քանի տարիների ընթացքում տարեկան ռեկորդային քանակով գրքեր են տպագրվում, գրառումների առումով շուրջ 1200-1300 գիրք,որոնց մեջ մեծ թիվ են կազմում գեղարվեստական գրականությունը»,- ասաց նա և հավելեց, որ տարեկան մոտ 135 մլն դրամի պետական բյուջեից հատկացումներ են արվում, տարբեր անվանակարգերում ֆինանսներ են տրամադրվում գրքեր տպագրվելու նպատակով:
Հիշեցնենք, որ այսօր գրողների միջազգային օրն է։ Այն սկսվել նշվել 1986թ. մարտի 3-ց։ Որոշումն ընդունվել է PEN (Poets, Essayists and Novelists) միջազգային ակումբի կողմից:
Լևոն Անանյանը սխալ է համարում այն քննադատությունները, թե վաղուց արդեն գրական արժեքներ չեն ստեղծվում: «Այդ բոլորը խոսում են նրանք, ովքեր գիրք չեն կարդում, բայց հասարակական մեղադրողի գործառույթը սիրով վերցնոմ են: Ես կարծում եմ, որ դա թյուր կարծիք է»,- ասաց նա և որպես հիմնական խնդիրոր նշեց այն, որ ուղղակի չեն գնահատում:
«Եթե նախորդ դարասկզբին և դարավերջին ունեինք գնահատելու մշակույթ, այսօր արժեքային համակարգն այնքան է փոխվել, որ նյութը ճնշում է բոլորին, և թռուցիկ, հպանցիկ մակարդակով յուրաքանչյուրն ամբիոն է գտնում ուրիշներին ժխտելով ինքն իրեն հաստատելու համար»,- ասաց նա։ Հարցին, թե ունենք մնայուն արժեք ստեղծողներմ Անանյանը պատասխանեց՝ ասելով, որ դրա համար կա երկու կարևոր դատավոր` ժամանակը և ընթերցողը:
Գրող, հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանին բնավ չի հուզում հասարակության գնահատկանը: Նա երբևէ չի փորձում կապ գտնել հասարակության և գրողի դերի միջև: «Ինձ համար ոչ մի նշանակություն չունի հավանել, չհավանելը: Կարևորը տարբեր մեկնբանություներն են, չնայած որ այսօր մեզանում չկա գրաքննադատ ասվածը, ընթերցողի արձագանքը, որը չնայած ինձ առանձնապես չի էլ հետաքրքրում»,- նշեց նա և բացատրեց, որ այնպես, ինչպես մաթեմատիկոսն է տարիներով տանջվում իրեն հուզող խնդիրը լուծելու համաև և բոլորովին ոչ հասարակության համար, նույնը, ըստ նրա, գրողի պարագայում է:
Ընթերցողների պակաս Վիոլետ Գրիգորյանը նույնպես չի զգում. «Չգիտեմ որտեղից է արված նման հայտարարությունը, թե առաջ շատ էին կարդում, հիմա քիչ են կարդում: Էդ առաջը երևի Սովետն էր, քանի որ առանձնապես ժամանցի այլ միջոցներ չկային և այդ ժամանակ չկար այսօրվա տեխնոկոլոգիները»,-ասաց նա և ավելացրեց, որ առաջ շատ կարդում էին գիտահանրամատչելի գրականություն, իսկ այսօր կարելի է 5 րոպեում ավելի շատ քեզ հետաքրքրող նյութ գտնել ինտերնետից: Իսկ ինչ վերաբերում է գեղարվեստական գրականությունը, ապա նրա կարծիքով այն միշտ էլ նեղ խմբի մարդկանց է հետաքրրել:
Ժամանակակից գրողը պարզաբանում է, թե ինչու այսօր մեծեր չկան իրենց շարքերում: «Չի կարող լիենել մեծերի շարունակությունը, քանի որ սկզբունքայնորեն փոխվել է գրականության հարցը: Մեծ հեղինկությունների հարց առաջանում է, երբ հասարակությունը նրանց առջև պատմականորեն ու քաղաքականորեն հարցեր է դնում»,- ասաց նա և պարզաբանեց, որ օրինակ Աբովյանը ազգի ձևավորման հարցում իր առաջ խնդիր էր դրել հասկանալի լեզվով գրել, Րաֆֆուն ազգապահպանաման խնդրի էր հուզում և այլն: Իսկ այսօր ըստ նրա , քանի որ նման խնդիրներ չկան, կա պետականություն, բացի այդ «մասնագետ փրկիչներն էլ այսօր շատացել են», ուստի իրենց մնում է բուն գրականությամբ զբաղվել, իսկ ընթերցողն էլ արդեն կարդում է բուն գրականոթյունը:
Դրանով հանդերձ նա այդ գրականությունը մշակութային արժեք չի համարում, այլ ընդամնեը արվեստի գործեր: «Մենք հիմա մշակութային արժեք ենք համարում դասականերին, իսկ արվեստը մշակույթից տարբերվում է, արվեստն այսօր ստեղծվող արժեք է, որը դուք չեք կարող գնահատել: Արվեստը մեզ հետ ապրում է և ժամանակ է պետք, որ այն դառնա մշակույթ և դրվի դարակում»,– մեկնաբանեց նա:










