Apple-ն` աշխարհի ամենահրաշալի ընկերություն
Fortune ամսագրի կողմից հրապարակված` Աշխարհի ամենահրաշալի ընկերությունների ցուցակը գլխավորում է հանրահայտ Apple ընկերությունը։
Ընկերության շուկայական կապիտալիզացիան հասել է 500 մլրդ դոլարի։ Սթիվ Ջոբսի հեռանալուց հետո, շատերը կասկածի տակ դրեցին ընկերության ապագա գործունեությունը։ Սակայն, այս ցուցանիշները ապացուցում են, որ Թիմ Կուկի գլխավորած ընկերությունը վստահ քայլերով առաջ է շարժվում։
2-րդ ամենահրաշալի ընկերությունը համացանցում որոնողական ծառայությունների առաջատար Google-ն է։ Նշվում է, որ ինչպես Apple-ում այնպես էլ այստեղ, տնօրենների փոփոխություն տեղի ունեցավ, սակայն դա չխանգարեց, որ Google-ն իր կայուն դիրքն ունենա շուկայում։
Լավագույն եռյակը եզրափակում է մեկ այլ ինտերնետային ընկերություն՝ Amazon-ը։ Չնայած ընկերության շահույթի` 2011-ին կրկնակի նվազմանը, Amazon-նն ակտիվորեն մասնակցում է շուկայում տեղի ունեցող փոփոխություններին ու նույնիսկ նոր պլանշետային Kindle Fire համակարգիչ է արդադրել։
Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև Coca-Cola և IBM ընկերությունները։ Վերջինը անցած տարի նշեց ստեղծման 100 ամյակը։ Fortune ամսագիրն ընդհանուր առմամբ դասակարգել է ամենահրաշալի 50 ընկերություններին։










