Արամ Ա կաթողիկոսը հրաժարվել է հարցազրույց տալ թուրքական հեռուստաալիքին

10:35 • 03.03.12

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հրաժարվել է հարցազրուց տալ թուրքական հեռուստաալիքին:

Ինչպես տեղեկանում ենք ռուսական «Ռեգնում» գործակալությունից, մերժման համար պատճառ է հանդիսացել այն, որ հեռուստաալիքը քննարկման համար ընտրված հարցերի թվում ներառել էր նաև «Հայկական հարցը»:

Իր պատասխանում կաթողիկոսը նշել է, որ հայ ժողովորդի համար «Հայկական հարց» որպես այդպիսին գոյություն չունի: «Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և որպես այդպիսին քննարկման, բանակցությունների, կամ երկխոսության առարկա չի հանդիսանում: Թուրքիան պետք է ճանաչի 1915թ. հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը»,-ասել է Վեհափառ  հայրապետը:

Գործակալությունն ընդգծում է, որ իր պատասխանում Արամ Ա-ը նշել է նաև Թուրքիայի կողմից վնասի փոխհատուցման կարևորության մասին: «Դուք պետք է իմանաք, որ հազարավոր եկեղեցիներ, վանքեր, կրոնական հաստատություններ, մշակութային և սոցիալական հաստատություններ, հասարակական կենտրոններ (չհաշված անշարժ և շարժական գույքը) բռնագրավվել են Թուրքիայի կառավարության կողմից: Այդ ունեցվածքի վերադարձն իր օրինանական տերերին հայ ժողովրդի օրինական իրավունքն է: Հայ ժողովրդի իրավունքն արհամարհելով և մարդու իրավունքի պաշտպանությանն ուղղված նախաձեռնութուններին ագրեսիվ կերպով հակազդելով Թուրքիան չի կարողանա նպաստել մեր ժողովուրդների միջև փոխհամաձայնության ձեռքբերմանը»,-ասված է Արամ Ա-ի պատասխան նամակում: