Բակտերիաներն ունակ են շփվել և միավորվել. գիտնականներ

10:40 • 03.03.12

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սանտա Բարբարայի համալսարանի գիտնականները հետազատության արդյունքում հայտարարել են, որ բակտերիաներն ունակ են շփվել միմյանց հետ, ինչպես նաև՝ միովորվել, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Գիտնական Քրիսթոֆեր Հեյզի վարկածով՝ այս փոխհարաբերությունն անհրաժեշտ է միաբջիջ բակտերիաների կողմից հատուկ գործողություններ կատարելու համար։

Գիտնականը, մասնավորապես նշում է, որ իրենց ուսումնասիրության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել այսպես կոչված աճի ինհիբիտոր CDI-ն, որի դերը հիմնականում այլ բակտերիաներին վերացնելն էր։ Իրականում, այն հարձակում է գործում միայն միկորօրգանիզմների վրա։

Հեյզի խոսքերով՝ այս հատյնագործությունը վկայում է, որ գիշատիչ բջիջը թիրախ-բջջին գրոհելու համար «թույլտվություն» է հարցնում։

«Մեր արդյունքներն ապացուցում են, որ բջջիջները կարող են «եղբայրական» կապի մեջ մտնել», - ասել է գիտնականը։ 

Բակտերիաներն ունակ են շփվել և միավորվել. գիտնականներ