Պայթյուն Եմենի հանրապետական պահակային զորքի ճամբարում
Եմենի հարավարևմտյան մասում գտնվող հանրապետական պահակային զորքի ճամբարում պայթյուն է որոտացել, տեղեկացնում է Press TV իրանական հեռուստաընկերության կայքը։
Եմենի զինված ուժերի տարածած հաղորդագրության համաձայն՝ ահաբեկիչը գործադրել է պայթուցիկ սարքը մայրաքաղաք Սանայից 170կմ դեպի հարավարևմուտք գտնվող Բայդա ճամբարի դիմաց կայանված մեքենայի միջից։
Ականատեսների խոսքերով, եռահարկ շնությունը մասնակի փլուզվել է։ Պաշտոնական մարմինները միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդում։
Նշվում է, որ պայթյունից հետո փոխհրաձգություն է սկսվել զինված ահավբեկչի և անվտանգության ծառայողների միջև։
Տեղեկացնենք, որ մի քանի օր առաջ նմանատիպ միջադեպի արդյունքում զհվել էր 26 զինվորական։









