Բրազիլիայում համակարգի խափանման պատճառով ավելի քան 200 չվերթ է հետաձգվել

09:39 • 03.03.12

Բրազիլական TAM ավիաընկերության 218 ներքին և 8 միջազգային չվերթ է հետաձգվել ողջ երկրում, տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն։

Ուղևորների գրանցման համակարգի խափանման պատճառով մեծ հերթեր են կուտակվել Ռիո դե Ժանեյրոտում, Սան Պաուլուում և այլ մեծ քաղաքներում։

Համաձայն TAM ընկերության ներկայացուցիչների տարածած հաղորդագրության՝ համակարգը խափանվել է ուրբաթ առավոտյան, սակայն կեսօրին արդեն իրականացվել են հետաձգված չվերթները։

Այդուհանդերձ, TAM ավիաընկերությունը ներողություն է խնդրել բոլոր ուղևորներից։