Նիդեռլանդներում տնային պայմաններում էֆթանազիա իրականացնող ընկերությունը դիմումների առատության պատճառով ընդլայնում է հաստիքները

22:12 • 03.03.12

Նիդեռլանդներում արդեն 3 օր է էֆթանազիան տնային պայմաններում իրականացնելու համար հատուկ ծառայություն է գործում: Սակայն հայտերն այնքան շատ են, որ ծառայության 6 հատուկ խմբերը չեն բավականացնում: Հայտերի քանակն անցնում է 60-ը` հաղորդում է «Ազատության ռադիոն»:

Ծառայությունը իրականացնող կլինիկայի տնօրենը հայտարարել է, որ եթե պատվերների քանակը շարունակի աճել, հաջորդ ամիս 2 հավելայլ բրիգադ կստեղծվի:

Կլինիկայի ծառայություններից կարող են օգտվել այն հիվանդները, որոնց բժիշկները հրաժարվել են զրկել նրանց կյանքից: էֆտանազիան իրականացվում է կամ մահացու ներարկման, կամ հաբերի օգնությամբ:

2002թ. Նիդեռլանդները դարձավ առաջին երկիրը, որն օրինականացրեց էֆթանազիան` ինքնասպանությունը բժշկի օգնությամբ: Դրանից հետո այդ երկրում ավելի քան 3000 մարդ է դիմել այդկերպ կյանքին վերջ տալու միջոցին:

Սակայն շատ մասնագետներ բողոքում են այս նորարարութան դեմ: Նրանց կարծիքով՝ միայն բուժող բժիշկն իրավունք ունի որոշել՝ արդյո՞ք էֆթանազիայի կարիք կա, թե՞ անհրաժեշտ է շարունակել բուժման գործընթացը:

Հիշեցնենք, որ էֆթանազիայի իրավունք ունեն միայն այն անձիք, որոնք սարսափելի ցավերով ուղեկցվող անբուժելի հիվանդությամբ են տառապում:

 

Նիդեռլանդներում տնային պայմաններում էֆթանազիա իրականացնող ընկերությունը դիմումների առատության պատճառով ընդլայնում է հաստիքները