Ադրբեջանցի պատգամավորը պահանջում է Գորբաչովի Նոբեյլան մրցանակը հետ վերցնել
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էյթիբար Հուսեյնովը պահանջել է, որ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին զրկեն Նոբելայն մրցանակից, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
Խորհրդարանականը նման պահանջով է դիմել Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի նախագահ Թորբյորն Յագլանդին, ինչպես նաև Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստաֆին և Նորվեգիայի թագավոր Հարոլդ V-ին:
Հուսեյնովը պնդում է, որ Գորբաչովը, որպես ԽՍՀՄ նախկին ղեկավար պատասխանատու է 1990թ. հունվարին, Բաքվում սովետական բանակի գործողությունների համար: Նրա կարծիքով, ԽՍՀՄ նախկին նախագահը մեղավոր է մարդկության դեմ հանցանքներ գործելու մեջ և դրա համար չի կարող Նոբելյան մրցանակի արժանի լինել:
Ավելի վաղ, ԱՊԱ գործակալության տվյալներով, Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողով նմանատիպ դիմում էր ներկայացրել ադրբեջանական «Միգրանտների և հարկադիր տեղահանվածների իրավունքների պաշտպանության միությունը», որը նույնպես Գորբաչովին մեղադրել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջացած հակամարտության համար:
Հիշեցնենք, որ Գորբաչովը Նոբելյան խաղաղության մրցանակը ստացել է 1990թ վերջին` ԽՍՀՄ-ի գոյության նախավերջին տարվա ընթացքում:









