Ադրբեջանցի լրագրողների ղարաբաղյան այցի մասին լուրը ԼՂՀ ԱԳՆ–ն հերքում է
Լեռնային Ղարաբաղի հանրապետության արտգործնախարարությունը որևէ տեղեկատվություն չունի ադրբեջանցի լրագրողների ղարաբաղյան այցի մասին։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ԼՂՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարսել Պետրոսյանը՝ մեր խնդրանքով անդրադառնալով ադրբեջանական «Թրենդ» գործակալության այսօր տարածած տեղեկատվությանը, թե Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նախաձեռնությամբ նախատեսվում է Ադրբեջանի խորհրդարանական լրագրողների այց Լեռնային Ղարաբաղ։
«Մենք նման տեղեկություն չունենք, ինչ ասեմ՝ գուցե դեզինֆորմացիա է»,– ասաց Պետրոսյանը։









