ԱՄՆ-ում տորնադոները շարունակվում են. ևս 22 զոհ

09:59 • 03.03.12

Առնվազն 22 մարդ է զոհվել ԱՄՆ-ի կենտրոնական արևմտյան և հարավային նահանգներին պատուհասած ուժեղ տորնադոների հետևանքով, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Առավել տուժել են Ինդիանա և Կենտուկի նահանգները, որտեղ փրկարարները համապատասխանաբար՝ 13 և 9 մարդկանց դիակներ են հայտնաբերել։

Աղետը միլիոնավոր դոլարների վնաս է պատճառել։

Տեղական ինքնակառավարման մարմինները մահացածների ստույգ թիվ չեն հաղորդում, նշելով, որ դրանց թիվը կարող է կտրուկ աճել, երբ փրկարարները սկսեն որոնողական աշխատանքները։ Մինչդեռ, նշվում է հարյուրավոր վիրավորների մասին։

Ազգային օթերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ այս պահի դրությամբ՝ երկրում մոլեգնում է մոտ 6 փոթորիկ, սակայն մասնագետների կանխատեսմամբ՝ ևս 15 տորնադո է հնարավոր։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ուժեղ տորնադոյի հետևանքով զոհվել էր 13 մարդ։