ԱՄՆ-ը մտադիր չէ հարվածել Իրանին. Օբամա

09:44 • 03.03.12

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ամերիկյան մի քանի լրատվամիջոցներին հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ հարված հասցնել Իրանին:

«Ես խոսքերս քամուն չեմ տալիս: Բայց միևնույն ժամանակ մտադիր չեմ բացահայտել մեր պլանները` ում և որտեղ պատահի: Կարծում եմ և Իրանի, և Իսրայելի կառավարությունները կընդունեն, որ եթե ԱՄՆ-ը հայտարարում է իրանական միջուկային փորձարկումների անթույլատրելիության մասին, ապա դա շատ լուրջ է արվում», - ասել է ԱՄՆ նախագահը:

Նա շեշտել է, որ իրանական խնդրի ռազմական լուծումը «նույնպես հնարավոր լուծում է», սակայն կանխարգելիչ ռազմական հարվածները կարող են «անարդյունավետ լինել»:

«Ներկայում շատ քչերն են աջակցում Իրանին: Նրա մերձավորագույն դաշնակից Սիրիան մոտ է լիակատար ֆիասկոյի: Արդյո՞ք մեզ պետք է այնպիսի իրավիճակ ստեղծել, որի շնորհիվ Իրանն իրեն կներկայացնի որպես ամերիկյան ռազմական ագրեսիայի զոհ», - ընդգծել է Օբաման:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը կանի ամեն հնարավորը Իրանի` միջուկային զենք ունենալը կանխելու համար: Թեհրանն իր հերթին պարբերաբար պնդում է, որ միջուկային ծրագիրն ունի խաղաղ բնույթ: