«Օրինաց երկիրը» «եվրոպականացված» հայացքներով մեկնարկում է 10-րդ համագումարը
Քիչ հետո կմեկնարկի «Օրինաց երկիր« կուսակցության 10-րդ համագումարը, որին ներկա է լինելու նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հրավիրվածների թվում են նաև ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները և ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ: Ո՛չ նախագահը, ո՛չ դեսպաններն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները դեռ չեն ժամանել, իսկ համագումարի պատվիրակները դեռ իրենց տեղերն են զբաղեցնում:
Նշենք, որ այս համագումարի կողմից ընդունվելիք բանաձևի նախագծի հավելվածով փոփոխություն է մտցվում «Կուսակցության գաղափարախոսական հիմնադրույթները» բաժնում, որտեղ առաջին նախադասությունից հետո առաջարկվում է շարադրել է հետևյալ խմբագրությամբ. «Կուսակցությունը հավատարիմ է Հայաստանի`եվրոպական ընտանիքին ինտեգրվելու իր որդեգած քաղաքականությանը, նպատակ ունենալով կենտրոնացնել ջանքերը շարունակելու բարեփոխումների իրականացման ինտենսիվ գործընթացը և երկրում ապահովել ազգաբնակչության պաշտպանվածությունն ու անվտանգությունը…
Կուսակցության գաղափարախոսությունը նպատակաուղղված է Հայաստանում մարդակենտրոն հասարակական զարգացումներին` մարդու և նրա ընտանիքի արժանապատիվ կենսակերպի ու բարեկեցության , ընտանեկան կյանքի համար անվտանգ միջացավայրի, երեխաների համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովմանը:
ԵԺԿ-ին կուսակցության կողմից դիտորդի կարգավիճակով անդամակցելու կապակցությամբ որոշվել է փոխել ՕԵԿ զինանշանը և այն, համապատասխանեցնել Եվրամիության զինանշանին: Այսինքն` կուսակցության կլոր, եռագույնի ֆոնով զինանշանին այսուհետ փոխարինելու է կապույտ ֆոնի վրա աստղերով պատկերը, որը շատ նման է Եվրամիության լոգոյին:
Կան բազմաթիվ այլ կանոնադրական փոփոխություններ, որոնք վերաբերում են «Կուսակցության նախագահը», «Կուսակցության համագումարը բաժիններին»:
Քիչ հետո համագումարը կմեկնարկի:









