Ռազմական բժիշկը երկու անգամ է երդվում և որպես զինվոր և որպես բժիշկ. Մեկնարկեց Հայոց բանակի 20-ամյակին նվիրված գիտաժողովը
Ռազմական բժշկության կայացման , անցած ուղուն և հետագա զաևգացման խնդիրներին էր նվիրված այսօր կազմակերպված գիտաժողովը, որը Հայոց բանակի 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքից էր:
Միջոցառմանը ներկա էր ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, հայոց բանակի գեներալներ, սպաներ և բժիշկներ:
Մխիթար Հերացու պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը բացման խոսքում ներկայացրեց անցած 18 տարիներին ռազամական բժշկության կատարած հսկակայան աշխատանքը և առաջիկա անելիքները: «Ռազմական բժշկությունը ձևավորվել է ՀՀ բանակի կայացմանը զուգընթաց: Որպես Հայոց բանակի ստորաբաժանում 1992-ին ստեղծվել է ռազմաբժշկական վարչությունը, որն էլ ձեռնամուխ է եղել Երևանի կենտրոնական կայազորի հոսպիտալների ծավալմանը»,- նշեց նա:
Դերենիկ Դումանյանի խոսքերով՝ ՀՀ սահմանամերձ շրջաններում և արցախյան ազատամարտի տարիներին 11 000 ազատամարտիկներ ենթարկվել են տարբեր բարդության վիրահատություն, նրանցից 8900–ը կրկին վերադարձել են մարտի դաշտ:
«Ռազմական բժիշկը երկու անգամ է երդվում և որպես զինվոր և որպես բժիշկ, դա կրկնակի պատիվ է և կրկնակի պատասխանատվություն»,- նշեց բժիշկը և ավելացրեց, որ բանակի ստեղծումն առանց ռազմական բժշկության անհնար էր, ուստի 1994թ.-ին ծնունդ առավ ռազմաբժշկական ֆակուլտետը, որի արդյունքում այժմ կա լուրջ կազմավորված միավորում:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ շնորհավորելով Հայոց բանակի 20-ամյակը, առանձնակի տեղ հատկացրեց բանակի կայացման գործում բժիշկների դերին:
«Բժիշկներն առանձնահատուկ առնչություն ունեն Հայոց բանակի հետ: Հայ բուժաշխատողի մասնակցությունը յուրահատուկ էր նրանով, որ դեռևս ազգային բանակը չէր ստեղծվել , իսկ բժիշկները կամավորների հետ առաջին գծում էին: Նրանցից բոլորն էլ պատվով կատարեցին դժվարին խնդիրները: Վիրավորների 70 տոկոսը վերադարձնելով պատերազմի դաշտ»,- ասաց նա: Նախարարը նկատեց, որ պատերազմի հրադադարից կնքումից հետո անմիջապես ստեղծվեց ռազմաբժկական ֆակուլտետը, որն այսօր կատարում է իր առջև դրված խնդիրը:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյնաը նույնպես բարձ գնահատեց բժիշկների դերը՝ նշելով, որ նրանք ավելացնում են Հայոց բանակի ուժը: «Պատերազմի տարիներին նրանք ռազմական բժկություն մասնագիտություն չունեին, բայց նրանք դարձան զինվորի հոգատար հրամանատար և հրամանատարի խոնարհ զինվորը: Նրանց մի մասը կյանքը զոհեցին, սակայն կյանքը փրկելու էին կոչված»,- ասաց ԱԺ նախագահը և ևս մեկ անգամ շնորհավորեց բանակի 20-ամյակը:
«Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով բժիշկներին՝ նշեց. «Ես և իմ մարտական ընկերները դեռևս պատերազմի տարինեին տեսել ենք բուժաշխատողի կատարած աշխատանքը, որոնք հավատարին էին իրենց երդմանը»:
Սահմանամերձ գոտիների և արցախյան ազատամարտի տարիներին ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ թիկունքում ցուցաբերած մասնագիտական օգնության համար ավելի քան 90 բժիշկներ պարգևատրվեցին վարչապետի, ԱԺ-ի, ՀՀ պաշտպանության նախարության, ինչպես նաև ԵԿՄ պատվո հուշամեդալներով ու շնորհակալագրերով:









