Թբիլիսին մերժում է դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու՝ Մոսկվայի առաջարկը
Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները չի վերականգնի, քանի դեռ ՌԴ-ն շարունակում է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչել, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերից հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգի Կապանաձեն:
«Եթե Ռուսաստանը վերանայի իր 2008թ. օգոստոսի 26-ի` այդպես կոչված հանրապետությունների վերաբերյալ որոշումը, և մեր պետությունը ապաօկուպացնի, այդ դեպքում մենք հարաբերությունների վերականգնմանը պատրաստ կլինենք», - ասել է Կապանաձեն:
Հիշեցնենք, որ մարտի 2–ին ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ա. Լուկաշևիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է վիզաները չեղյալ համարել այն բանից հետո, երբ Թբիլիսին Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը երաշխավորող հիմնավոր իրավական միջավայր ապահովի:
Ռուսաստանը նաև առաջարկել էր վերականգնել 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները:









