Թուրք-հունական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել

15:09 • 03.03.12

Թուրք-հունական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել: Հիմնականում պակիստանցիներից և բանգլադեշցիներից կազմված գաղթականների 25 հոգանոց խումբը, երեկ փորձել է ռետինե նավակներով անցնել Մերիչ գետը եւ հատել հունական սահմանը:

Հույն սահմանապահները նկատել են սահմանն ապօրինի հատելու փորձ անող խումբն, ինչից հետո փախստականները կրակ են բացել:
Հույների պատասխան կրակից վիրավորվել է երկու փախստական: Նրանց հաջողվել է վերադառնալ Թուրքիա:

Ինչպես տեղեկացնում է Radikal-ը, ամեն տարի թուրք-հունական 200 կմ երկարությամբ սահմանով հազարավոր փախստականներ են մուտք գործում Հունաստան, ապա տարածվում ողջ Եվրոպայում: Ոստիկանության տվյալներով` 3 տարվա ընթացքում մոտ 55 հազ մարդ ապօրինի հատել է այդ սահմանը: Նրանց մեծ մասը եղել են Պակիստանից, Բանգլադեշից, Կոնգոյից: