Թուրք կինը գինովցած եկել է տուն, վիճել ու նետվել պատուհանից

13:45 • 03.03.12

Իզմիրում երկու ամիս առաջ ամուսնալուծված կինը վիճել է հոր հետ և նրա աչքերի առաջ ինքնասպան եղել` նետվելով 5-րդ հարկից:

Ինչպես տեղեկացնում է Haber7 կայքը, 40-ամյա կինը խուլ ու համր է, ունի մեկ երեխա: Ամուսնալուծվելուց հետո բնակվել է հոր հետ: Երեկ տուն է եկել գինովցած եւ սկսել վիճել հոր հետ, ապա է նետվել բնակարանի պատշգամբից:

Հիվանդանոց տեղափոխված կնոջ կյանքը փրկել չի հաջողվել:.