Առգրավվել է Գերմանիայի նախկին նախագահի համակարգիչը

09:13 • 03.03.12

Գերմանիայի դատախազության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել Գերմանիայի` պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող և հրաժարական տված նախագահ Քրիստիան Վուլֆի տանը: Այս մասին հայտնում է գերմանական Spiegel հրատարակության կայքը` վկայակոչելով դատախազության իր աղբյուրներին:

Խուզարկությունն անց է կացվել Վուլֆի` կաշառք ստանալու կասկածների առնչությամբ:

Խուզարկությանը մասնակցել է 6 աշխատակից, որոնք մասնավորապես առգրավել են նախկին նախագահի համակարգիչը:

Փետրվարի 17-ին Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հրաժարական էր տվել` հայտարարելով, թե չունի քաղաքացիների անհրաժեշտ աջակցությունն ու վստահությունը: Դրանից հետո Հանովերի դատախազությունը հետաքննություն էր սկսել նախկին նախագահի գործով, որին մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման և ֆինանսական շահույթ ստանալու մեջ: