Մի քանի պայթյուն Կոնգոյի մայրաքաղաքում. 150 զոհ
Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլում ռազմական բազաներում մի քանի ուժեղ պայթյուն է եղել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ականատեսների խոսքով` այրվում է բազայի զինապահոցը, իսկ բազային կից շատ շինություններ ավերված են: Բրազևիլի արևելյան մասի շատ բնակիչներ հեռացել են իրենց տներից:
Պայթյունների ձայները լսելի են եղել քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, անգամ հարևան` Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության մայարաքաղաք Կինշասայում:
Ըստ theaustralian.com.au-ի` պայթյունների հետևանքով կա 150 զոհ, մոտ 1500 վիրավոր:









