Եմենում «Ալ Կաիդա»-ի մահապարտները զինվորակնների են սպանել
Եմենի հարավում «Ալ Կաիդա»-ի մահապարտների իրականացրած պայթյուններից զոհվել է նվազագույնը վեց զինծառայող: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, պայթյունների թիրախը Զինջիբար քաղաքից ոչ հեռու գտնվող երկու պահակակետերն են եղել:
Եմենի իշխանությունների հաղորդմամբ` «Անսար ալ Շարիա»խմբավորման գրոհայինները նույնպես հարձակումներ են իրականացրել երկու ռազմաբազաների վրա և պատանդ վերցրել մի քանի եմենցի զինվորականի:
Անցած տարվա մայիսին ծայրահեղ իսլամիստները հսկողության տակ են առել Զինջիբարը:









