Ավելի լավ է լինել դիկտատոր, քան երկնագույն. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով արևմտյան քաղաքական գործիչների` իրեն ուղղված կշտամբանքները, ինչպես նաև պաշտոնական Մինսկի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների նոր փաթեթը, հայտարարել է, որ «ավելի լավ է լինել դիկտատոր, քան երկնագույն»:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները Մինսկի նկատմամբ պատժամիջոցների հերթական փաթեթն են ընդունել: Մասնավորապես` բելառուսցի 21 դատավորների արգելվել է այցելել ԵՄ երկրներ` այդ կերպ բողոքելով «երկրում մարդու իրավունքների իրավիճակից»:
Ի պատասխան` Բելառուսի ԱԳՆ-ն կանչել էր Մինսկում ԵՄ դեսպաններ Մայրա Մորային և նրա լեհ գործընկերոջը` Լեշեկ Շերեպկին` խորհուրդ տալով լքել երկիրը: Ինչպես նաև Բելառուսը հետ է կանչել ԵՄ-ում իր երկրի մշտական ներկայացուցչին ու Լեհաստանում դեսպանին:
Խոսելով լեհ ու գերմանացի դիվանագետների մասին, Լուկաշենկոն ասել է.«Ինչ վերաբերում է երկրորդին,ով չես հասկանում վարդագույն է, թե երկնագույն, այնտեղ դիկտատուրայի մասին էր բղավում…. Լսելով դա` ես մտածեցի` ավելի լավ է լինել դիկտատոր, քան երկնագույն: Դե Աստված իր հետ»:









