Եվրամիության «ամենագրավիչ» երկիրը ներգաղթյալների համար
Նոր հետազոտությունը պարզել է, որ Գերմանիան միգրանտների համար Եվրամիության «ամենագրավիչ» երկիրն է: Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, 2011 թվականի առաջին կիսամյակում Գերմանիայում ներգաղթյալներն 135.000 –ով ավելի են եղել, քան արտագաղթողները: Նրանց մոտավորապես երկու երրորդը ԵՄ այլ երկրներից են, մասնավորապես` ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող ու գործազրկության բարձր մակարդակ ունեցող Հունաստանից ու Իսպանիայից:
Die Welt-ի համաձայն` Բավարիայի (Գերմանիայի մարզ) ներքին գործերի նախարար Յոախիմ Հերմանն այս առնչությամբ ծայրահեղ է արտահայտվել` ասելով, որ Իսպանիայից, Հունաստանից ու Արևելյան Եվրոպայից միգրանտների թիվն «անցնում է բոլոր սահմանները»:
Հիշեցնենք, համաձայն Expat Explorer-ի անցկացրած հարցման` 2011 թ.-ին միգրանտների համար լավագույն երկիրն էր Սաուդյան Արաբիան:









