Պակիստանում հայտնի քաղաքական գործչի են փորձել պայթեցնել.մամուլ
Հերթական մահափորձն է կատարվել Պակիստանի հայտնի քաղաքական գործիչ, ներքին գործերի նախկին նախարար Աֆթաբ Խան Շերպաոյի նկատմամբ:
Ինչպես հաղորդել է DawnNews հեռուստաալիքը, Շերպաոյի ու նրա թիկնապահների մեքենաների` երկրի հյուսիս-արևմտյան Չարսադա քաղաքով անցնելու ժամանակ, մահապարտը վազել է ավտոշարասյան մոտ և հզոր ռումբ պայթեցրել: Նախկին նախարարի թիկնապահներից մեկը տեղում զոհվել է, վեց մարդ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն Շերպաոյի վիճակի մասին չի հաղորդվում:
Շերպաոն Ներքին գործերի նախարարությունը գլխավորել է 2004-2007թթ.: Նա մեծ ներդրում ունի ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում:
Նրա դեմ իրականացվել են մի շարք մահափորձեր: Ամենահայտնին 2007թ. դեկտեմբերին Չասադա քաղաքի մերձակայքում գտնվող մզկիթի մոտ մահապարտի իրականացրած պայթյունն է, որի հետևանքով զոհվեց ավելի քան 50 մարդ: Ինքը` քաղաքական գործիչը, չէր տուժել:









