Շարունակվում է Անժելա Սարգսյանի գործով դատավարությունը
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Անժելա Սարգսյանը գործով դատավարությանը:
Հիշեցնենք, որ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ լուսանկարները մի քանի ամիս առաջ հայտնվելով համացանցում՝ մեծ իրարանցում առաջացրին, ինչի հետևանքով վերջինիս զուգընկեր Կարեն Արայանի նկատմամբ հարուցվեց քրեական գործ՝ ընկերուհու լուսանկարները համացանցում տարածելու մեղադրանքով:
Տուժող Ա. Սարգսյանն այսօր չի ներկայացել:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ նախորդ դատական նիստի ժամանակ դերասանուհին հանդես է եկել նախկին զուգընկերոջ դեմ ցուցմունքներով (նիստն անցնում է դռնփակ, քանի որ վերաբերում է մարդու անձնական կյանքին և արժանապատվությանը) և պնդել մեղադրանքը: Նախորդ անգամ նա դատարան էր եկել հետևի մուտքով, որպեսզի չշփվի լրագրողների հետ:
Այսօր դատարանում էր Կարեն Արայանի մայրը` Մարինա Կարայանը, ով, ինչպես միշտ. հրաժարվեց մեկնաբանություններից:









