Աշխարհի ամենամեծ թիթեռը Հիմալայներում է (լուսանկար, տեսանյութ)

15:30 • 05.03.12

Հիմալայների արևելքում գիտնականները հայտնաբերել են աշխարհի ամենամեծ թիթեռը, որի թևերի  բացվածքը 25 սմ է: Թիթեռի այս արտասովոր տեսակը գրանցվել է Գինեսի «Ռեկորդների գրքում»:

Հնդկաստանի հյուսիս-արևելքում թիթեռի այս տեսակը ստացել է Attacus անունը, ինչպես նաև Atlas` գեղեցիկ նախշերի համար: Մասնագետների կարծիքով` թիթեռի թևեր բացվածքը կարող է հասնել 30 սմ-ի:

Самый большой мотылек

Փորձագետները հայտնաբերել են, որ չնայած իր մեծ չափերին ու վառ, թվում է, թե թունոտ նախշերին, թիթեռը լիովին անվնաս է։ Բացի այդ, թիթեռը վատ է թռչում ու ունի առավելագույնը երկու շաբաթվա կյանք:

Թիթեռի արտաքին տեսքն այնքան ապշեցուցիչ է, որ նրան Չինաստանում հաճախ անվանում են «օձի գլուխ»:

Այս թիթեռները բնակվում են Հարավ-արևելյան Ասիայի տրոպիկական անտառներում:

 

 


 

Աշխարհի ամենամեծ թիթեռը Հիմալայներում է (լուսանկար, տեսանյութ)