18-ամյա ադրբեջանցին սպանել է մորը
Ադրբեջանի Աբշերոնի շրջանի Մուշֆիգաբադ գյուղի բնակիչ 18-ամյա Էլմիր Իբրահիմովը խանդի հողի վրա դանակահարել է 50-ամյա մորը` Այգյուն Իբրահիմովային և նրա ծանոթ 20-ամյա Նիզամի Աբդուլայևին, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:
Էլմիրի մայրը տեղում մահացել է, իսկ Նիզամիին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդին: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:









