13-ամյա տղան խաղի ժամանակ սպանել է 7-ամյա քրոջը

12:59 • 05.03.12

Ռուսաստանի Կանդիսկի շրջանում 13-ամյա տղան 7-ամյա քրոջ հետ խաղալու ժամանակ կրակել է նրա վրա, գրում է lifenews-ը:

Երբ ծնողները տանը չեն եղել, երեխաները որոշել են որսորդներ խաղալ, տղան վերցրել է հոր հրացանը և չկասկածելով որ այն լիցքավորված է, կրակել է քրոջ որովայնի ուղղությամբ: Մոտ կես ժամ եղբայրը սարսափած նստել է արնաշաղախ քրոջ կողքին մինչ ծնողների վերադարձը:

Աղջիկը մահացել է հիվանդանոցում, իսկ տղային հետ այժմ հոգեբաններ են աշխատում: