Շիրակի մարզում ձնաբքի մեջ էին մնացել մի քանի ավտոմեքենա
Մարտի 5-ին, ժամը 03:03-ի սահմաններում ահազանգեր է ստացվել, որ Գյումրի-Հացիկ և Գյումրի–Ջաջուռ ավտոճանապարհներին ձնաբքի հետևանքով խցանման մեջ են մնացել ավտոմեքենաներ:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարների և «Ախուրյանի Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով Գյումրի-Հացիկ ճանապարհահատվածից դուրս է բերվել երկու ավտոմեքենա, այնուհետև՝ «Ախուրյանի Ճանշին» ՓԲԸ-ի տեխնիկան մեկնել է Ջաջուռ և օգնություն ցուցաբերել այնտեղ խցանված ավտոմեքենաներին:









