Չինաստանում կինն ինքնահրկիզվել է` ի նշան բողոքի
Չինաստանում 32-ամյա կինը ինքնահրկիզվել է` այդ կերպ արտահայտելով իր բողոքը Տիբեթում չինական իշխանությունների վարած քաղաքականության դեմ:
Իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդմամբ` կինը չորս երեխաների մայր է եղել, գրում է BBC-ն:
Հավելենք, որ անցած տարի Տիբեթի ավելի քան 20 բնակիչ ինքնահրկզիվել են` պահանջելով Տիբեթի «ազատագրումը Չինաստանի իշխանության լծից»:









