Սարք, որը կստիպի մարդուն լռել
Ճապոնացի գիտնականները ստեղծել մի սարք, որը «կստիպի մարդուն լռել»:
Անցած դարի 90-ականներին հոգեբանները պարզել էին, որ խոսակցության ժամանակ մարդը լսում է իր ձայնը, ինչը գլխուղեղի խոսակցական ապարատի հետադարձ կապի ուղիներից մեկն է և այդ ուղին կարևոր նշանակություն ունի կակազող մարդկանց համար:
DAF (Delayed auditory feedback- հետաձգմամբ հակադարձ ձայնային կապ) մեթոդով պարզվել է, որ առողջ մարդկանց այն կարող է ստիպել կակազել, փաստացիորեն «փակելով» հակադարձ կապի ուղին:
Նոր աշխատանքի շրջանակներում գիտնականներն առաջարկել են հասարակ մի համակարգ, որը կարող է խախտել խոսքը: Այն իրենից ներկայացնում է խոսափող և բարձրախոս, որոնք միանում են միևնույն համակարգի մեջ:
Գիտնականները նշում են, որ համակարգը կարող է ազդել կոնկրետ մարդկանց վրա` անհարմարություն չպատճառելով շրջապատին:









